X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Տոկիոյում ակումբներին վճարելու են չաշխատելու դիմաց

Տոկիոյում բարերին ու գիշերային ակումբներին վճարելու են՝ չաշխատելու համար։ Ինչպես հաղորդում է The Guardian-ը, որոշումը կապված է կորոնավրուսի համավարակի հետ։

Համաձայն օրենսդրության քաղաքային իշխանություններն իրավունք չունեն կասեցնելու այդ հաստատությունների գործունեությունը։ Փոխարենը նրանք առաջարկել են սեփականատերերին կամովի դադարեցնել աշխատանքն ու դրա դիմաց ստանալ ֆինանսական աջակցություն։ Ցանկացած բար,փաբ կամ գիշերային ակումբ, որը կփակվի 10 և ավելի օրով կստանա 500 հազար ճապոնական Իեն, որը համարժեք է 4670 ԱՄՆ դոլարին։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս