X
Մենք սոց. ցանցերում

«Apple-ը քանդում է սթարթափները» Պավել Դուրով

Apple ընկերությունը ծրագրավորողներից պահանջում է իրենց հավելվածի վաճառքից 30% գումարը։ Այդ մասին հայտարարել է Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովը։

«Ամբողջ աշխարհի ծրագրավորողներն աշխատում են Apple-ի ու Google-ի համար, այլ ոչ թե իրենց։ Հավելվածների հեղինակները հսկայական ռեսուրսներ, գումարներ են ծախսում ծրագրի ստեղծման, մշակման ու զարգացման համար։ Միևնույն ժամանակ նրանք մրցակցում են միմյանց հետ, գումար են ծախսում գովազդի ու մարքեթինգի վրա, գնում մեծ ռիսկերի, իսկ Apple-ը որևէ ռիսկի չգնալով ակընկալում է եկամտի մեծ մաս։ Այն գումարը, որ սթարթափները կարող են ներդնել ավելի կատարելագործվելու ու նոր արտադրանք ստեղծելու վրա, փաստացի գնում են Apple-ի ու Google-ի հաշիվ»։

Որպես լուծում Դուրովն առաջարկում է, որ Apple-ը թույլատրի օգտատերերին ծրագրեր քաշել ոչ միայն AppStore-ից այլ նաև ուրիշ կայքերից, ինչպես համակարգիչներում է։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս