X
Մենք սոց. ցանցերում

Night Life

3 կանոն չպլանավորված սեքսի համար

Երբ դուք սեռական հարաբերությունների մեջ եք մտնում ձեր սիրելիի հետ, դուք գիտեք նրանց նախասիրություններն ու պատկերացնում եք թե ինչ անել, որ նա հաճույք ստանա։ Սակայն ի՞նչ անել եթե դեպքերի բերումով պետք է սեքսով զբաղվեք ոչ այնքան ծանոթ մարդու հետ։

1․ Նախապատրաստվեք

Երեկույթի գնալուց առաջ հիշեք, որ հնարավոր է մենակ չվերադառնաք։ Ինչպես որ հարկն է կարգի բերեք ձեր ննջասենյակը, փոխեք անկողինն ու նոր սրբիչներ կախեք։ Ամենակարևորը չմոռանաք պահպանակի մասին։

2․ Մի բարդացրեք շփումը

Այս հարաբերությունների դրական կողմը հենց թեթևությունն է։ Մի լրջացրեք այն։ Պետք չէ խոսել փոքր տարիքի հոգեբանական տրավմաների կամ ներկայիս անհաջողությունների մասին։ Փոխարենը պատվիրեք կոկտեյլ երկուսիդ համար ու զրուցեք երաժշտությունից, սերիալներից։ Կարող եք ցույց տալ ձեր շան զվարճալի տեսանյութերից։ Լրջացնելով խոսակցությունը դուք կարող եք ամեն ինչ փչացնել։

3․ Համոզվեք, որ կատարվելիքի մասին ունեք միևնույն պատկերացումները

Ո՞րն է սովորական ու հանկարծակի սեքսի տարբերությունը։ Այն պարտադիր պետք է լինի փոխադարձ համաձայնությամբ։ Նախքան սեռական հարաբերության մեջ մտնելը, զգուշացրեք ձեր զուգընկերոջը, որ համատեղ անցկացրած գիշերը որևէ բան չի պարտավորեցնում, այդ թվում՝ հետագա շփում։ Այլապես առավոտյան կարող է պատահել շատ լուրջ հիասթափություն։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս