X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

ԱՀԿ-ի ներկայացուցչի կարծիքով՝ դիմակը կարող է դառնալ նորաձև աքսեսուար

Դիմակը կարող է դառնալ նորաձև աքսեսուար, սակայն այն պարտադիր պետք է լինի եռաշերտ, իսկ գործվածքից պատրաստված դիմակն անհրաժեշտ է ամեն օր լվանալ 60 աստիճան ջերմությամբ,- ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը:

«Անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի դիմակները բոլորին հասանելի լինեն: Անհրաժեշտ Է գտնել մի միջոց, որպեսզի բոլոր մարդիկ դրանից օգտվելու հնարավորություն ունենան, ես դեմ չեմ նաև նրան, որ դիմակը դառնա նորաձև դետալ:

COVID-ը սովորական մանրէ չէ: Այնպես որ լավ հիգիենան այն Է, ինչը հարկավոր Է վերադարձնել մեր կյանք»,-նշել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս