X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Հայտնի ֆիլմերը 2 բառով․ նոր ֆլեշմոբ

Ֆիլմերի նկարագրությունները նույնիսկ կարելի դասել որպես առանձին գրական ժանր։ Համաձայնեք, որ կարդալով անհետաքրքիր նկարագրություն ֆիլմը դիտելու ցանկությունը նվազում է։ Համացանցում մեկնարկել է նոր ֆլեշմոբ։ Ֆեյսբուքի ու թվիթերի օգտատերերը հնարավորինս կարճ 1-2 նախադասությամբ, պարզ ու պրիմիտիվ ներկայացնում են հայտնի ֆիլմերը։

Մատանիների տիրակալը / «Властелин колец»

Քեռին զարմիկին մատանի է նվիրում։ Նա դեն է նետում մատանին։

Մարտական ակումբ /«Бойцовский клуб»

Անքնությամբ տառապող տղան կռվում է երևակայական ընկերոջ հետ, այնուհետև մի աղջա հետ որոշում է պայթեցնել սեփական քաղաքը։

Խավարի ասպետը / «Темный рыцарь»

Սպանում են տղայի ծնողներին, իսկ ինքը դառնում է չղջիկ։

Բախելով երկնքի դռները / «Достучаться до небес»

Երկու տղամարդ հիվանդանոցում ծանոթանում են և պարզվում է, որ նրանցից մեկը երբեք ծովում չի եղել։

Ճակատագրի հեգնանք կամ բաղնիքդ անուշ / «Ирония судьбы, или С легким паром»

Տղամարդը հարբում է և պատահական հայտնվում ուրիշ քաղաքում։ Այնտեղ աստիճանաբար ուշքի է գալիս, բոլորի հետ կռվում ու վերադառնում տուն։

Հարրի Փոթեր / «Гарри Поттер»

Ակնոցով տղան թափահարում է կախարդական փայտիկով։

Նա / «Оно»

7 երեխա 27 տարվա ընթացքում փորձում են սպանել ծաղրածուին։

Տիտանիկ / «Титаник»

Նավը շարժվեց ու խորտակվեց։

Մատրիցա / «Матрица»

Տղային առաջարկեցին ընտրություն կատարել 2 հաբի միջև։ Նա սխալվեց։

Կանաչ մղոն / «Зеленая миля»

Մի տղամարդու մահապատժի ենթարկեցին և նա մահացավ։

Հաչիկո / «Хатико»

Շունը 12 տարի կայարանում սպասում էր տիրոջը, ով այդպես էլ չեկավ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս