X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Ռեստորանային բիզնեսն անմխիթար վիճակում է. բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց (ֆոտոշարք)

Ռեստորանային ոլորտի մի խումբ աշխատակիցներ և շոու բիզնեսի ներկայացուցիչներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության դիմաց։

Ակցիայի մասնակիցները ցանկանում էին հանդիպել կառավարության անդամների հետ՝ իրենց հուզող հարցերի բարձրաձայնման համար։ Ցուցարարները նշում էին, որ ռեստորանային ոլորտում անմխիթար վիճակ է՝ բիզնեսը խորտակվում է։ Չեն աշխատում արդեն 5 ամիս, իսկ աջակցման ծրագրերից հիմնականում օգտվել են, սակայն օգնությունը եղել է չնչին։ Իշխանություններից ակնկալում են ստեղծված իրավիճակի պարզաբանում և արտակարգ դրության ժամկետների հստակեցում։ Նշում են՝ վարչապետն արդեն անդրադարձել է բարձրացված խնդրին, ասել է, որ պետք է գտնվի համապարփակ լուծում, սակայն դեռ ոչ մի քայլ չի կատարվել։

Ոստիկանները բերման ենթարկեցին ակցիայի որոշ մասնակիցների՝ հիշեցնելով, որ արտակարգ դրության պայմաններում նմանատիպ ակցիաները արգելված են՞

Մի քանի հոգու բերման ենթարկելուց հետո մնացածը սկսեցին իրենց գործընկերներին հորդորել միմյանցից հեռու կանգնել, իսկ Երգչուհի Աննա Չալդրանյանը նկատեց. «Թող տանեն էնտեղ պահեն, միեւնույն է, տանը սոված նստած եմ, էնտեղ կմնամ, ի՞նչ տարբերություն»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս