X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ջոնի Դեփը խոստովանել է, որ մարիխուանա է փոխանցել 13-ամյա դստերը | ԿինոՊրես

Ջոնի Դեփը իր այն ժամանակ 13-ամյա դստերը՝ Լիլի Ռոուզ Մելոդի Դեփին, մարիխուանա է փոխանցել: Դերասանը նման խոստովանություն է արել դատավարության ժամանակ, որին մասնակցում է նա և նրա նախկին կինը՝ Էմբեր Հերդը: Դեփի խոսքով՝ ինքը դա արել է հոգ տանելով դստեր անվտանգության մասին:

«Իմ աղջիկը 13 տարեկան էր, և, ինչպես մենք բոլորս գիտենք, 11, 12 և 13 տարեկան հասակում, երբ դուք գնում եք ավագ դպրոցի երեկույթին, մարդիկ ցանկանում են խմեցնել ձեզ, քանի որ նրանք խմում են 12 և 13 տարեկանում, կոկաին են օգտագործում, մարիխուանա են ծխում, օգտագործում են էքստազի և շատ թմրանյութ», — վրդոհվել է նա:

Մի անգամ աղջիկը նրան ցույց է տվել խոտ և խոստովանել, որ չգիտի, թե ինչ պետք է անի դրա հետ: Դեփն առաջարկել է «այն փոխանցել ուրիշին»: «Ես ասացի՝ «Լսիր, սիրելիս, եթե դու երեկույթի ես և ինչ-որ մեկը քեզ խոտ է առաջարկում, վերցրու այն այդ մարդուց և փոխանցիր այն ուրիշին: Խնդրում եմ մի փորձարկիր թմրանյութեր, ընդնունելով դրանք մարդկանցից, որոնց չգիտես», — ավելացրել է դերասանը:

Դեփը պնդում է, որ նախքան դստերը թմրանյութ տալը, նա այդ հարցը քննարկել է Լիլի-Ռոուզի մոր հետ: «Ես չեմ ուզում, որ 13-ամյա դեռահասը ինչ-որ պարանոիդալ դեպրեսիայի մեջ ընկնի: Ես գիտեի, որ մարիխուանան, որը ես ինքս ծխում էի, վստահելի և լավ որակի է», — նշել է նա:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս