X
Մենք սոց. ցանցերում

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունն այսուհետ կլինի անվճար

ՀՀ ԱԺ-ն այսօրվա նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆիա Հովսեփյանի կողմից հեղինակված՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Օրինագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին:

Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց միաձայն՝ 86 «կողմ» ձայնով:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս