X
Մենք սոց. ցանցերում

Ստեփանավանում իրավիճակը մտահոգիչ է. համայնքապետարան

Լոռու մարզի բնակիչները ահազանգում են, որ Արմանիսի հանքավայրից Ձորագետ են լցվում անհասկանալի նյութեր’ մեծ քանակությամբ: Այսօր Ստեփանավանի քաղաքապետը’ համապատասխան հանձնաժողովի և ոստիկանության ներկայացուցչի հետ այցելել է Ձորագետի այն հատվածը, որտեղ լցվում են թափոնները:

Նշված տարածքում պարզ է դառնում, որ ծանր մետաղների պարունակությամբ ջուրը անարգել լցվում է գետը՝ փոխելով ջրի գույնը, բացի դա’ նույն վայրում տեսանելի են չորացած ծառեր, որը հավանաբար այդ թափոնների հետևանք է: Նշենք, որ նման ահազանգ հնչում է ոչ առաջին անգամ:

Քաղաքապետարանում կազմված հանձնաժողովի ներկայացուցիչները, գետի երեք հատվածնքերից ջուր են վերցրել, որը կուղարկվի փորձաքննության, իսկ կազմված արձանագրությունը կուղարկվի Լոռու մարզպետարան: Ստեփանավանի համայնքապետարանը հորդորում է հանքի պատասխանատուներին’ օր առաջ միջոցներ ձեռնարկել այս աղետը կանխելու ուղղությամբ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս