X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

«Դիմակ կրելու արվեստը» ԳԱԿ-ում

Հունիսի 15-ից շաբաթական գրեթե 4-5 անգամ Գաֆէսճեան արվեստի կենտրոնն իրականացնում է «Դիմակ կրելու արվեստը» առցանց կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է դպրոցների և յոթ տարեկանից բարձր երեխաներ ունեցող ընտանիքների համար։ ԳԱԿ կրթության գծով տնօրեն Լիզա Շիրինյանի խոսքով ծրագրին արդեն իսկ մասնակցել են մոտ 400 հոգի։

Ծրագիրն իրականացվում է Zoom հարթակում։ Մասնակիցները ծանոթանում են դիմակի պատմությանը, տարբեր մշակույթներում դրա կիրառման ձևերին ու նշանակությանը։ Ներկայացվում են տարբեր ժամանակների ծիսական, թատերական, կառնավալային ու այլ տեսակների դիմակներ, ինչպես նաև հայտնի արվեստագետների ստեղծագործություններ, որտեղ դիմակը կարևոր նշանակություն ունի:  Ծրագրի վերջին՝ ստեղծագործական մասում մասնակից ընտանիքները տանը եղած նյութերով ստեղծում են իրենց պաշտպանիչ դիմակները: 

«Կրթությունն ի սկզբանէ եղել է ԳԱԿ-ի առաջնային գործառույթներից մեկը, և նույնիսկ այս համավարակի ընթացքում Կենտրոնը շարունակում է արժևորել գիտելիքի կարևորությունը։ «Դիմակ կրելու արվեստը» կրթական ծրագրի նպատակն է արվեստի շուրջ զրույցների շնորհիվ պահպանել հասարակության կապը Թանգարանի հետ: Բացի այդ, ծրագրի արդյունքում ընտանեկան միասնական ստեղծագործական մթնոլորտում մասնակիցները տան պայմաններում կստեղծեն պաշտպանիչ դիմակներ, ինչն այս օրերին շատ կենսական և օգտակար հմտություն է»,- նշում է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը:


Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել  (+374) 77 21 81 35  հեռախոսահամարով կամ գրել ԳԱԿ ֆեյսբուքյան էջին։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս