X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Էլթոն Ջոնի պատվին 85 հազար դոլար արժեքով մետաղադրամ է թողարկվել | armenpress.am

Մեծ Բրիտանիայի Թագավորական դրամահատարանը (Royal Mint) որոշել Է բրիտանացի երաժիշտ Էլթոն Ջոնի ավելի քան կեսդարյա ստեղծագործությունը նշանավորել 1 հազար ֆունտ ստեռլինգ (1247 դոլար) ոսկյա հուշամետաղադրամով, որի աճուրդային արժեքը, փորձագետների գնահատումներով, գերազանցում Է 68 հազար ֆունտ ստեռլինգը (ավելի քան 85 հազար դոլար): 

Մետաղադրամն ստեղծվել Է նկարիչ Բրեդլի Մորգան Ջոնսոնի դիզայնով:

«Էլթոն Ջոնը, անկասկած, դարձել Է թագավորության երաժշտության լեգենդը եւ ճանաչվել իր սերնդի ամենահաջողված երգիչներից եւ երգերի հեղինակներից մեկը,-հայտարարել Է Royal Mint-ի ներկայացուցիչ Քլեր Մաքլենանը:-Եվ մենք ուրախ ենք՝ այդպիսով գնահատելու նրա նշանավոր ավանդը բրիտանական երաժշտության բնագավառում»:

Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուրում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս