X
Մենք սոց. ցանցերում

Կորոնավիրուսի շնորհիվ գիտնականները նորովի են բացահայտում վայրի բնությունը

Կորոնավիրուսը ստիպեց մարդկանց մնալ տանը, բայց փողոցները դատարկ չմնացին․ այն գրավեցին կենդանիները։ Հունիսին Սան Ֆրանցիսկո քաղաքի հենց կենտրոնում տեսան պումայի, Իտալիայում և Իսպանիայում հայտնվեցին վայրի վարազներ, սագերը գրավում են օդանավակայանները։ Վայրի առնետներն արդեն չեն վախենում ցերեկային լույսից ու նույնիսկ գիշերում են մեքենաների մեջ։

Սա պարզապես աննախադեպ երևույթ է ժամանակակից պատմության համար, որը լայն հնարավորություն է ընձեռնում գիտական ուսումնասիրությունների համար։ Մենք կարող ենք ավելին իմանալ երկրագնդի վրա մարդու ու վայրի կենդանիների փոխգործակցության մասին։

Նախկինում գիտնականները չէին կարող համեմատել թե միևնույն տեսակը ինչպես իրեն կպահի հսկվող տարածքում ու ազատ տարածքում, ինչպես իրենց կդրսևորեն քաղաքային միջավայրում։ Աշխարհի տարբեր համալսարաններից հետազոտողներ կատարեցին որոշ դիտարկումներ, որոնց ժամանակ արձանագրեցին հետաքրքիր բացահայտումներ՝ պայմանավորված կենդանիների միջավայրի փոփոխությամբ։

Ուսումնասիրությունների մասին կարող եք կարդալ անցնելով հղումով։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս