X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Սերբիայում կորոնավիրուսի դեմ միջոցառումների պատճառով բողոքի մասնակիցները ներխուժել են խորհրդարան

Այս գիշեր Սերբիայի մայրաքաղաք Բելգրադի կենտրոնում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ:

Դրան նախորդել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու նպատակով նոր սահմանափակիչ միջոցառումներ մտցնելու պլանների մասին:

Կան ձերբակալվածներ ու վիրավորներ: Առավել արմատականորեն տրամադրված ցուցարարները հարձակվել են ոստիկանական պահպանաջոկատների վրա, կարողացել են թափանցել խորհրդականի շենքի սրահ, հրկիզել ոստիկանական երեք ավտոմեքենա, աղբի կոնտեյներներ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս