X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Զինադադարի պահպանությունը մնում է կարևորագույն պահանջ

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը երկրի հեռուստաալիքներին տված հարցազրույցի ընթացքում։ Նա շեշտել է, որ Ադրբեջանը չի փոխի իր դիրքորոշումը, քանի որ այն արդար է։ «Մեր դիրքորոշումը հիմնված է պատմական արդարության և միջազգային իրավունքի վրա։ Մենք թույլ չենք տա ստեղծել հայկական երկրորդ պետություն ադրբեջանական հողի վրա»,- ասել է վերջինս։

Ալիևն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին. «ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արձագանքում ՀՀ վարչապետի հայտարարությանը, որ Ղարաբաղը Հայաստան է։ Այս հայտարարությունը խաթարում է բանակցությունները և դրանք անիմաստ է դարձնում։ ԵԱՀԿ Մինսկի խումբը համարժեք պատասխան չտվեց ձևաչափը փոխելու Երևանի փորձերին՝ պահանջելով, որ Ադրբեջանը սկսի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի անջատողականների հետ»։ Ադրբեջանի նախագահը, նման իրողությունների դեպքում, անիմաստ է համարում արտգործնախարարների հանդիպումը տեսախցիկների առջև։

Բաքվից հնչող հայտարարությունները, իհարկե, պետք է դիտարկել ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանի՝ Արցախ կատարած այցելության ֆոնին։ Հատկանշական է, որ Մնացականյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ևս մեկ անգամ հաստատել էր հայկական կողմերի վճռականությունը՝ պաշտպանելու Արցախի անվտանգությունը, ազատությունը, կյանքի իրավունքը։ Նախարարը շեշտել էր, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն պաշտպանելու և պաշտպանվելու համար, իսկ սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է վերջինների կողմից։ «Մեզ համար առանցքային է մնում մեկ բան. 1994 թվականի զինադադարի և զինադադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկը։ Սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար»,- ասել էր Մնացականյանը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս