X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

«Թատրոնը կա, մենք կանք» Կարեն Ներսիսյանի հարցազրույցը | armenpress.am

Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանն այժմ բեմադրում է ամերիկացի հայտնի դրամատուրգ Դոն Նիգրոյի  «Մարդիկ։ Գազաններ։ Հանգամանքներ» պիեսը: Ներկայացման փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում, որտեղ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները:

«Մեկուսացման շրջանում մեր թատրոնի՝ պաստառների համար նախատեսված հատվածում հայտնվեց «Ես կամ» գրությունը: Հավանաբար, դա գրել է թատերասերներից որևէ մեկը: Դա իսկապես այդպես է. թատրոնը կա: Սիրելի հանդիսատես, մենք կանք, մենք աշխատում ենք,  նոր ներկայացումների փորձեր ենք իրականացնում և մենք շատ ենք սպասում ձեզ հետ հանդիպմանը»,- նշեց Ներսիսյանն ու հավելեց, որ աշխատում են չորս նոր ներկայացման վրա՝ փորձերի ընթացքում պահպանելով անվտանգության բոլոր կանոնները: Փորձերն անցկացվում են բացօթյա տարածքներում՝ բակում,  պատշգամբում:

Մանրամասները՝ Արմենպրեսում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս