X
Մենք սոց. ցանցերում

Աֆիշա

Գրքի օնլայն շնորհանդես

Հուլիսի 10-ին, ժամը 22։00 տեղի կունենա աշխարհում ավելի քան 50 միլիոն օրինակով վաճառված «Աննան կանաչ կտուրներից» վեպի օնլայն շնորհանդեսը։
Լուսի Մոդ Մոնթգոմերիի այս ինքնատիպ վեպը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, բնագրային թարգմանությունը՝ Աննա Դանիելյանի։

1908 թվականին հրատարակվելուց ի վեր՝ «Աննան կանաչ կտուրներից» վեպը մշտապես համաշխարհային բեսթսելերի դերում է եղել։ Կանադացի հեղինակ Լուսի Մոդ Մոնթգոմերիի այս ստեղծագործությունը բազմիցս էկրանավորվել է, այդ թվում PBS, The Disney Channel ու Netflix ընկերությունների կողմից՝ վաստակելով թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների սերն ամբողջ աշխարհով։ Վեպը գրվել է բոլոր տարիքի ընթերցողների համար, սակայն առավել մեծ ճանաչման արժանացել մանկական գրականության ասպարեզում։
Վեպը պատմում է 11-ամյա որբ աղջնակի՝ Աննա Շիրլիի մասին։ Մեթյու և Մարիլա Քաթբերտները՝ միջին տարիքի քույր և եղբայր, որոշում են տղա որդեգրել, ով կօգներ իրենց Կանաչ կտուրներ ագարակի աշխատանքները վարելիս, սակայն տեղի է ունենում սխալմունք ու նրանց մոտ են ուղարկում կարմրահեր, խելացի ու երազկոտ Աննա Շիրլիին։ Վեպում ներկայացված են Աննայի արկածները Կանաչ կտուրներում՝ մի վայրում, ուր աղջիկը վերջապես գտնում է իր տունը։
Հրապարակման օրվանից «Աննան կանաչ կտուրներից» վեպը վաճառվել է ավելի քան 50 միլիոն օրինակով և թարգմանվել առնվազն 36 լեզուներով։ Լ. Մ. Մոնթգոմերին գրել է բազմաթիվ շարունակություններ։ Գրքի բնօրինակը դասավանդվում է ուսանողներին աշխարհի տարբեր երկրներում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս