X
Մենք սոց. ցանցերում

100 տարի անց Լոնդոնում գտել են Ռուբենսի կտավը

Լոնդոնում գտել են Ռուբենսի կտավներից մեկը։ Ավելի քան 100 տարի այն փոշու տակ էր և նրա գոյության մասին կասկած անգամ չկար։ Նկարի նախորդ տերերը կարծում էին թե դա Ռուբենսի աշակերտի աշխատանքն է և վաճառեցին իրական արժեքից 40 անգամ էժան։

 1878 թվականին այն բրիանացի իրավաբան Չարլզ Բաթլերի սեփականությունն էր։ Հատկանշական է, որ 1902 թվականին “Կնոջ դիմանկարը” Լոնդոնի Արքայական ակադեմիայում ցուցադրվել է որպես Ռուբենսի աշխատանք, սակայն հետագայում կտավի պատմությունը մոռացվեց և 2017 թվականին դիմանկարը աճուրդով վաճառվեց՝ որպես հանրահայտ նկարչի աշակերտի ստեղծագործություն։

Գնորդը, ով կտավը ձեռք էր բերել 78 հազար ֆունտ սթերլինգով գլխի ընկավ նկարի ծագման մասին։ Մասնագետների հետազոտությունների արդյունքում դա հաստատվեց։ Հուլիսի 29-ին այն կհանվի աճուրդի։ Արժեքը գնահատվում է 2,5-ից 3,5 մլն ֆունտ սթերլինգ։

Նմանատիպ Նյութեր