X
Մենք սոց. ցանցերում

Ի՞նչ անել ամռանը

Կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամը, սթրեսն ու անընդհատ աշխատանքը կարող են շեղել մեր ուշադրությունն այն փաստից, որ դրսում ամառ է։ Եվ ուրեմն եկե՛ք գտնենք հաճելի զբաղմունքներ, որոնք կապահովեն մեր ամառային պոզիտիվ տրամադրությունը։

Ինքնուրույն պատրաստեք պաղպաղակ

Կա՞ պաղպաղակից ավելի ամառային ուտելիք։ Իհարկե հնարավոր է այն գնել ցանկացած մթերային խանութից, բայց շատ ավելի հետաքրքիր է (նույնիսկ ավելի համեղ !) երբ ինքներդ եք պատրաստում դեսերտը։ Կարելի է սկսել մրգային սառույցից։ Բլենդերի մեջ լցրեք ցանկացած միրգ կամ հատապտուղ։ Ստացված զանգվածը լցրեք զանազան հետաքրքիր ձև ունեցող ֆորմաների մեջ և տեղավորեք սառնարանում։

Խաղացեք բադմինտոն կամ պինգ պոնգ

Ինքնամեկուսացումից հետո ակտիվ շարժման ու շփման ցանկություն է առաջանում։ Օգտակարը հաճելիի հետ կարելի է համատեղել խաղալով բադմինտոն կամ սեղանի թենիս։ Կարելի է խաղալ ցանկացած այգում ու պահպանել սոցիալական հեռավորություն։

Գնեք գամակ

Եթե պասիվ հանգիստ եք նախընտրում անպայման գնեք գամակ։ Ժամանակակից գամակները թեթև են ու հեշտությամբ տեղավորվում են պատյանի մեջ։ Այն ձեր հետ կարող եք վերցնել եթե գնալու եք բնության գիրկը կամ ամառանոց, կամ էլ կարող եք պարզապես այգում կապել 2 ծառերից։

Պատրաստեք լիմոնադ

Տարվա շոգ եղանակին անկախ նրանից թե որտեղ եք գտնվում՝ տանը, քաղաքից դուրս, աշխատավայրում, անհրաժեշտ է ջրազրկումից խուսափելու համար շատ հեղուկ խմել։ Հավանաբար ամենաամառային ըմպելիքը լիմոնադն է, որը նույնպես կարելի է պատրաստել սեփական ձեռքերով։ Բաղադրատոմսերը հազարավոր են և յուրաքանչյուրն իր հերթին համեղ է։ Ավանդական կիտրոնից ու լայմից բացի կարող եք խառնել նաև հատապտուղներ, իմբիր,կանաչիներ ու նույնիսկ բանջարեղեն։ Որպես հիմք կարող եք վերցնել գազավորված կամ սովորական ջուր, շաքարավազի փոխարեն կարող եք օգտագործել մեղր կամ առհասարակ հրաժարվել դրանցից՝ եթե արդեն օգտագործել եք քաղցր հատապտուղներ։ Թողեք, որ սառչի լիմոնադը սառնարանում և լցրեք թերմոսի մեջ ու վերցրեք ձեր հետ ցանկացած տեղ գնալուց։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս