X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

Լուվրը կրկին կընդունի այցելուներին

Փարիզում գտնվող Լուվր թանգարանը կորոնավիրուսի համավարակով պայմանավորված 4 ամսվա դադարից հետո կրկին իր դռները կբացի այցելուների առաջ։

Նշվում է, որ պարտադիր պայման է լինելու դիմակ կրելը, սոցիալական հեռավորության պահպանումն ու մուտքի մոտ ձեռքերի ախտահանումը։ Ադմինստևրացիան վերահսկելու է այցելուների քանակը։ Ուղեկցող գիդի հետ միաժամանակ կարող է ներկա գտնվել 25 հոգանոց խումբ։ Ողջ էքսկուրսիան անցկացվելու է խոսափողի ու ականջակալների օգնությամբ, որպեսզի պահվի անհրաժեշտ սոցիալական հեռավորությունը։ Այցելության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել օնլայն, իսկ վճարումներն ընդունվում են միայն բանկային քարտով։ Մարտի 13-ից փակ լինելու պատճառով Լուվրը կորցրել է շուրջ 40 մլն եվրոյի եկամուտ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս