X
Մենք սոց. ցանցերում

Ո՞ր լողավազան գնալ այս ամառ | Kamoblog

Ամռան տապից մեզ փրկում է պաղպաղակը, սառը հյութն ու լողավազանը։ Իսկ եթե դրանք բոլորը համադրե՞նք։ Կամոբլոգը ներկայացնում է Երևանում գործող բացօթյա լողավազանները, որտեղ կարող եք հաճելի ժամանակ անցկացնել։

Hills Sport Complex

Սկսում եմ ամենամեծ՝ 50 մետրանոց բացօթյա լողավազանից, որն ունի ֆիլտրման ուլտրամանուշակագույն համակարգ: Ամեն տարի այս համակարգի մասին գրում եմ, բայց այս տարի, երևի թե արդեն ուշադրություն կդարձնենք: Մուտքի մոտ՝ հատուկ ախտահանող համակարգ է տեղադրված: Մեկ այցելության արժեքն աշխատանքային օրերին 6 000 և 8 000 դրամ փոքրերին և մեծերին համապատասխանաբար, Շաբաթ/Կիրակի-8 000 և 10 000 դրամ: Վարձույթով տրամադրում ենք նաև սրբիչներ՝ 1000 դրամ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ! Գործում է հատուկ առաջարկ, մինչ Հունիսի 28-ը արագրեք 10-անգամյա այցելության քարտ ամբողջ սեզոնի հանար ընդամենը 75 000 դրամով: Ի դեպ 10 այցելությունները կարող եք կիսել ընկերների հետ: Գործում է լողավազանը 09.00-21.00, կա նաև հատուկ առաջարկ 16.00-ից հետո այցելողների համար, այսինքն ինձ համար: Այս տարի տարածքում ավելացվել են ավազե վոլեյբոլի, ֆուտբոլի հատվածներ: Հանդերձարանները գործելու են միայն փոխվելու, լվացվելու համար, սակայն բացօթյա հատվածում կան նաև ցնցուղներ: Լողավազանը ջեռուցվում է 28 աստիճան:

Նոր Նորքի 2րդ զանգված

Մոլդովական 27/1

(043) 700 930 , (010) 70 60 70 

Vahakni Outdoor Swimming Pool

Այս տարի Ձեզ սպասվում է անակնկալ՝ առաջին սև լողավազանը Հայաստանում: Մեկանգամյա այցելության արժեքները. մինչև 3 տարեկան երեխաների մուտքն անվճար է, 3-12 տարեկանների համար 3 000 դրամ աշխատանքային և 5 000 դրամ հանգսյան օրերին, 12-ից բարձր տարիքի անձանց համար՝ 5 000 և 7 000 դրամ համապատասխանաբար: Աշխատանքային ժամը սկսվում է 10:00-ից: Սիրելի հյուրեր, լողավազանի ամբողջ տարածքը` ներառյալ տապչանները, հանդերձարանները և այլն, ամբողջովին ախտահանվելու են: Հանդերձարաննրում կարող են միաժամանակ գտնվել միայն 3 հոգի: Ցնցուղները չեն գործելու: Մուտքի մոտ ջերմաչափվելու են բոլորը: Լողավազանում ընդհանուր մարդկանց քանակը լինելու է սահմանափակ:

Աշտարակի խճուղի 7/ 043 177 220

BEST WESTERN PLUS CONGRESS HOTEL

Իտալիայի 1 հասցեում գտնվող Best Western Plus Congress Hotel-ն այս տարի սահմանել է բացօթյա լողավազանի հետևյալ գնային ձևաչափը: Գործում են 1-3 ամսեկան անհատական և ընտանեկան փաթեթներ: Մեկօրյա այցելության հնարավորություն այս տարի ևս չի գործում: Գործում է 7-օրա (30 000), 14 -օրյա(45 000) փաթեթներ: Փաթեթները կարող եք ամրագրել ինչպես միայն լողավազանի, այնպես էլ լողավազան + մարզակումբ տարբերակով: Գործում են ընտանեկան փաթեթներ, մեկ մեծահասակ և մեկ երեխա փաթեթ…գնացուցակը շատ ծավալուն է, ավելի մանրամասն տեղեկությունների համար զանգահարեք նշված հեռախոսահամարով: 

Իտալիայի 1/ (10) 59 11 99

KOVKAS COMPLEX

Կովկաս համալիրում փոխվել է այցելման ձևաչափը: Աշխատանքային ժամերն են 10.00-20.00-ը: Այցելելու համար պետք է ամրագրել հյուրանոցային համար, որն էլ կծառայի Ձեզ որպես հանգստի, զգեստափոխման, լողանալու վայր: Իրականում շատ հարմար է ավելի նպատակային, տեսեք ինքներդ: 2 անձի համար սենյակը 16 000 դրամ է, մինչև 6 տարեկան երեխայի մուտքն էլ անվճար: Երկու անձ և մինչև 14 տարեկան երեխան՝ 20 000 դրամ: 4 անձի համար սենյակը՝ 24 000 դրամ, այս դեպքում կրկին մինչև 6 տարեկան երեխայի մուտքն անվճար է: 4 անձ և մինչև 14 տարեկան երեխայի համար փաթեթ՝ 28 000 դրամ: Այսինքն Դուք ունենում եք սենյակ հյուրանոցում, որն էլ ներառում է բացօթյա լողավազանից օգտվելը: Եթե ճիշտ հաշվեք, կտեսնեք, որ պայմաններն իդեալական են: Նշեմ, որ սա եզակի լողավազաններից է, որտեղ կարող ես մաքսիմալ երկար մնալ ջրում և որի տարածքում գործում է իրոք համեղ խոհանոցով ռեստորան, հասանելի գներով: 

Աշտարակի խճուղի /  (060) 50 11 77

Շարունակությունը Kamoblog-ում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս