X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

Եվրոպական արվեստը լեհական առոգանությամբ

Հայաստանի հանրային ռադիոն լեհական Ադամ Միցկեվիչի ինստիտուտի հետ համատեղ նախագծի շրջանակներում ներկայացնում է հաղորդումների շարք՝ նվիրված ժամանակակից լեհ արվեստագետներին, որոնք որոշում են եվրոպական մշակույթի ապագան։

Անջեյ Ստասյուկի ճանապարհները

Անջեյ Ստասյուկը Լեհաստանի ամենահայտնի ու հանրաճանաչ գրողներից է։ Բազմաթիվ մրցանակների` այդ թվում Եվրոպական գրական մրցանակի եւ լեհական «Նիկե» մրցանակի դափնեկիր է։ Նրա գրքերը թարգմանվել ենեվրոպական գրեթե բոլոր լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն։

Ալտհամերի տարածությունը

Պավել Ալտհամերը ավանգարդիստ քանդակագործ է։ Ավելի ճիշտ, ոչ միայն քանդակագործ։ Նա ժամանակակից արվեստի տարբեր՝ պերֆորմանսի եւ ակցիայի ժանրերում աշխատող արվեստագետ է։

Քշիշտոֆ Վարլիկովսկու ազատությունն ու կասկածները

Թատերական եւ օպերային ռեժիսոր Քշիշտոֆ Վարլիկովսկուն Հայաստանում գրեթե չեն ճանաչում։ Սակայն նա մշակույթի այն գործիչներից է, որոնք որոշում են եվրոպական թատրոնի այսօրվա ու վաղվա օրը։ Վարլիկովսկին Եվրոպայի լավագույն բեմերում թատերական եւ օպերային 50-ից ավելի ներկայացումների հեղինակ է։ Նրա աշխատանքների մասին խոսում են շատ երկրներում, քննարկում դրանք, սովորում դրանցով։

Քշիշտոֆ Պենդերեցկու հայ տատիկը ու «Չարչարանքներ՝ ըստ Ղուկասի»

Պենդերեցկու մասին խոսում եւ գրում են որպես ապրողների մեջ ամենանշանավոր կոմպոզիտորի, անվանում՝ լեհ մեծագույն կոմպոզիտոր։ Նա իր սերնդի անվանի երաժիշտներից է:

Ավելին՝ armradio.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս