X
Մենք սոց. ցանցերում

«Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում» Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը բանակցությունները վարում է Ստեփանակերտում ՀՀ և ԱՀ անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հռչակած սկզբունքների շրջանակում: Չի կարող լինել բանակցային մի որևէ խոսակցություն, որ այդ շրջանակում չլինի, չբարձրացվի Արցախը բանակցային սեղան վերադարձնելու թեման։ Այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին: Նա վստահեցրեց, որ Հայաստանն ու Արցախն ի վիճակի են պաշտպանել իրենց, իրենց շահերը՝ ինչպես դիվանագիտական հարթակում, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, առաջնագծում: Փաշինյանը նշեց՝ այդ ընթացքում դա ապացուցել ենք և կշարունակենք ապացուցել:

Ավելին՝ armenpress.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս