X
Մենք սոց. ցանցերում

«Գիտակցում եմ, որ ոչ պրոֆեսիոնալ բան եմ ասում, բայց այդքան մեծ կամքի ուժ չունեմ» Էմմա Մկրտչյան

Թիվ 1-ի զրուցակիցն է «Կինստագրամ» սիթքոմից հայտնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը։

– Ինչո՞վ եք զբաղված կարանտինյան այս օրերին։

Անգլերեն եմ պարապում և  օրը մի ֆիլմ դիտում։

– Օրերս համացանցում թատերական գործիչների կողմից ակտիվորեն տարածվել  է մի ֆլեշմոբ․ (#կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում , #մենք_մի_ընտանիք_ենք)․ Դուք նույնպե՞ս միանում եք։ Առհասարակ ի՞նչ եք կարծում այս օրերին հնարավոր է թատրոններում ներկայացումներ կազմակերպել։

Ֆլեշմոբը դեռ ինձ չի հասել,բայց իհարկե կմասնակցեմ։ Կարծում եմ հնարավոր չի լինի կապված վիրուսի ակտիվ տարածման հետ, սակայն եթե այդպիսի հնարավորություն ստեղծվի մեծ սիրով կվերադառնանք թատրոն։

– Ձեզ լայն ճանաչում բերեցին հեռուստատեսային նախագծերը։ Սկզբում՝ «Դեբեդի գաղտնիքը» սերիալը, հետո «Կինստարամ» սիթքոմը։ Սակայն դուք արդեն տարիներ շարունակ Երևանի պետական դրամատիկական թատրոնի դերասանուհիներից եք, տարբեր դերեր եք մարմնավորել։ Կա՞ մի դեր, որի մասին երազում եք, բայց դեռ չեք խաղացել։

Թատրոնն ավելի հոգեհարազատ է, քանզի կենդանի շփում է լինում հանդիսատեսի հետ, սակայն ես սիրում եմ նաեւ տեսախցիկի հետ աշխատանքը։ Դա ևս բարդ  պրոցես է, որքան տարբեր լինի խաղացանկդ, այնքան ավելի շատ հնարավոր կլինի աշխատել ստեղծածդ կերպարի վրա։ Պետք է անել ամեն բան, որպեսզի շտամպ չդառնաս, այլ ամեն անգամ նորովի ներկայանաս հանդիսատես-հեռուստադիտողին։ Իսկ լավագույն դերերն առջեւում են, հուսով եմ 😊

Իսկ կա՞ մի դեր, որ երբեք չեք մարմնավորի։ Կամ կա՞ մի բան, որ չեք անի էկրանին, բեմում ․․․

Բեմում չկա դեր, որը չեմ մարմնավորի, էկրանին ՝ ամբողջությամբ մերկ, բաց տեսարանում չեմ նկարահանվի։ Գիտակցում եմ, որ ոչ պրոֆեսիոնալ բան եմ ասում, բայց այդքան մեծ կամքի ուժ չունեմ:

3 ֆիլմ (կամ սերիալ) և գիրք, որ կառաջարկեիք մեր ընթերցողներին։

Իրականում ես դժվար եմ կողմնորոշվում ինչ խորհուրդ տալ, որովհետեւ շատ բան կա, որ սիրում եմ ու դիտում հազար անգամ։

1) Огни большого города

2) Жизнь в розовом цвете

3) Танцующая в темноте

Գրքերից՝

1)Թշվառները (Հյուգո)

2)Հին հունական ողբերգությունները (Սոֆոկլես, Էսքիլես, Էվրիպիդես)

3)Ռոբինզոն Կրուզո (Դանիել Դեֆո)

– Որևէ բան կավելացնե՞ք մեր զրույցի վերջում։

Այո, խաղաղություն և առողջություն բոլորիս ❤️

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս