X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

Վանաձորի թատրոնը հեռուստաներկայացում է նկարահանում

Թիվ 1-ը շարունակում է անդրադառնալ Հայաստանի թատրոնների գործունեությանը ՝ արտակարգ դրության պայմաններում։ Այս անգամ մեր զրուցակիցն է Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մարքեթինգի գծով փոխտնօրեն Թաթուլ Բոստանչյանը։

– Արտակարգ դրությամբ պայմանավորված թատրոնները փակեցին իրենց դռները հանդիսատեսի առաջ։ Գործունեության մի մասը տեղափոխվեց օնլայն տիրույթ։ Ինչպիսի՞նն էր ֆեյսբուքյան հարթակը Վանաձորի Հովհ․Աբելյանի անվան պետական դրևամատիկական թատրոնի համար։

ֆեյսբուքյան մեր էջը վարում ենք այնպես, որ հնարավորինս հետաքրքիր  լինենք մեր հանդիսատեսին։ Այս իրավիճակում արդեն ցուցադրել ենք մեր այժմյան խաղացանիկց և արխիվային մի քանի ներկայացումներ։ Իմ կարծիքով սա նաև հնարավորություն է մի պահ կանգ առնելու ու  հետ նայելու անցած ճանապարհին,  փորձելու նոր սերնդին ներկայացնել արխիվային նյութեր, որոնք հետաքրքիր կլինեն սոցիալական ցանցերի լսարանին։  

Թաթուլ Բոստանչյանը

– Օրերս համացանցում թատերական գործիչների կողմից ակտիվորեն տարածում գտավ #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում ֆլեշմոբը։ Վանաձորի թատրոնը նույնպե՞ս միանում է։  Առհասարակ ի՞նչ եք կարծում ներկայումս հնարավո՞ր է ներկայացումներ խաղալ։

Մենք նույնպես միացել ենք այդ ֆլեշմոբին, նկարահանել ենք մեր վիդեո տարբերակը, որը հասանելի է համացանցում։ Ըստ իս հնարավոր է, բայց սահամանափակ թվով հանդիսատեսի համար՝ պահպանելով հեռավորություն հանդիսատեսի միջև։ Տեսնելով բանկերում, երթուղային կանգառների հերթերը, սրճարաների աշխատանքը մտածում եմ, որ այո հնարավոր է։ Խնդիրը միայն դերակատարներն են թե ինչպե՞ս են ներկայանալու՝ դիմակներով, թե՞ առանց դիմակ։ Բայց քանի որ այս պահին թույլատրվում է մինչև 10 դերակատարով փորձ կատարել չի խանգարի, որ նույն թվով դերակատար ունեցող ներկայացումը ցուցադրվի հանդիսատեսին։

– Ի՞նչ նորություններ ունի Աբելյանի անվան թատրոնը։

Այս պահին  պահպանելով պարետի ցուցումները իրականացնում ենք բացօթյա փորձեր, բացօթյա բեմում խաղալու համար, բայց թե երբ կխաղանք դա արդեն կսպասենք մեր նախարարության և պարետի որոշմանը։ Նաև նկարահանում ենք հեռուստաներկայացում Չեխովի «Առաջարկություն»և «Արջ» ստեղծագործությունների համար, ռեժիսորը Արեն Օսիպյանն է։ Այն շուտով հասանելի կլինի հեռուստահանդիսատեսին։

– Եվ վերջում, ըստ ձեզ, ինչպիսի՞ն կլինի թատրոնը համավարակի ավարտից հետո։

Իմ կարծիքով սպասված, թե հանդիսատեսի, և թե ստեղծագործական անձնակազմի համար։  

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս