X
Մենք սոց. ցանցերում

Twitter-ը կհեռացնի մի շարք բառեր | armenpress.am

Twitter սոցիալական ցանցն իր ծրագրային կոդերից հեռացնում Է «տեր», «ստրուկ» եւ «սեւ ցուցակ» տերմինները եւ դրանք փոխարինելու Է ավելի «ինկլյուզիվ» բառերով: «Ինկլյուզիվ լեզուն վճռական դեր Է խաղում այն միջավայրի ստեղծման համար, որում մենք գտնվում ենք:

Twitter-ի լեզուն, որը մենք օգտագործել ենք մեր կոդերում, չի արտացոլում մեր արժեքները որպես ընկերություն եւ չի ներկայացնում այն մարդկանց, որոնց համար մենք աշխատում ենք: Մենք ցանկանում ենք փոխել դա»,-ասվում Է Twitter-ում զետեղված սոցցանցի հայտարարության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Այսպես, «սեւ ցուցակ» տերմինը կփոխարինվի «մերժումների ցուցակով», «տեր» բառը փոխվի՝ «առաջնորդի», իսկ «ստրուկ» տերմինին կփոխարինի «հետեւորդը»:

Շարունակությունը սկզբնաղբյուրում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս