X
Մենք սոց. ցանցերում

Կապանը կունենա ամենաերկար զիփլայնը | armenpress.am

Հայաստանում, համավարակով պայմանավորված, զբոսաշրջության ոլորտում բազմաթիվ ծրագրեր հետաձգվեցին, որոշները չեղարկվեցին: Չնայած դժվարություններին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում, հետաքրքիր նախաձեռնություններ են կյանքի կոչվում: Մասնավորապես, աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Կապանը դառնա հետաքրքիր էքստրիմի սիրահարների համար: Մոտ ժամանակներս ավարտին կհասցվեն Կապանում զբոսաշրջային ոլորտում 2020 թվականին խոշոր ծրագրերից մեկի աշխատանքները: Մասնավոր հատվածի ներդրումների արդյունքում Կապանը կունենա աննախադեպ երկարությամբ զիփլայն: Այն երկար է Ենոքավանի (750 մ) և Երևանի (մոտ 870 մ) զիփլայններից:

«Այս զիփլայնի մեկ կետից մինչև մյուս կետը ուղիղ գծով 1080 մետր է: Գետնից ճոպանի ամենաբարձր կետը գերազանցում է 160 մետրը: Այն անցնում է քաղաքի վրայով: Այսինքն` զբոսաշրջիկն անցնելու է շենքերի վրայով: Հիմնականում զիփլայնները բնության գրկում են լինում, սա քաղաքի մեջ է, քաղաքի վրայով է անցնում: Այս զիփլայնը դրանով նույնպես աննախադեպ է»,- «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է նախագծի ինժեներ Գեղամ Միրոյանը: 

Շարունակությունը սկզբնաղբյուրում։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս