X
Մենք սոց. ցանցերում

Ինչպե՞ս ազատվել սմարթֆոնի կախվածությունից․ լայֆհաք

Եթե վերջին շրջանում ձեր հեռախոսում երկար ժամանակ եք անցկացնում ու այն դարձել է կախվածություն, ձեզ ենք ներկայացնում դրանից ձերբազատվելու շատ հեշտ եղանակ։ Ներկայացնում ենք Google-ի նախկին դիզայներ Տրիստիան Հարրիսի խորհուրդը։ Այժմ նա The Time Spent ոչ կոմերցիոն շարժման ղեկավարն է, որի նպատակն է թեթևացնել մեր ուղեղները թվային դարաշրջանի խանգարող հանգամանքներից։

Հարրիսի խոսքով ժամանակակից տեխնոլոգիաներն ստեղծված են ուշադրություն գրավելու և հետաքրքրություն առաջացնելու համար։ Նա խոսում է վառ ու էսթետիկ հրապուրող ինտերֆեյսի ու պատկերների մասին։

«Երբ մենք հեռախոսը հանում ենք գրպանից ծանուցումները կարդալու համար, տպավորություն է, որ միացնում ենք խաղային ավտոմատ»։

Նա խորհուրդ է տալիս հեռախոսը աշխատեցնել սև ու սպիտակ ռեժիմով։

«Ինստագրամն ու Snapchat-ը ավելի քիչ հրապուրիչ կդառնան այս տեսքով։ Համապատասխան կարգավորումներն արդեն իսկ կան ձեր սմարթֆոնում ՝ այն հատուկ ռեժիմն է նախատեսված գույները չտարբերողների ու տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար»։

Այն միացնելու համար անհրաժեշտ է հետևել այս քայլերին՝ «Settings» — «General» — «Accessibility» և միացնել «Grayscale» կոճակը։

Երբ ձեր դիսփլեյը կորցնի գույները, սմարթֆոնը ձեզ ավելի քիչ կհետաքրքրի։ Անընդհատ աչք ծակող կարմիր կոճակներն այլևս չեն գրավի ձեր ուշադրությունը։ Կարճ ասած մանրուք թվացող այս գործիքներն արդեն չեն խլի ձեր ուշադրությունն ու կթողնեն կենտրոնանաք ձեր մտքերի վրա։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս