Մենք սոց. ցանցերում

Ին՞չ եք ցանկանում որոնել

23:38
USD 480EUR 544RUR 6.72
Լուրեր Հայաստանից | Tiv1.AM Ստուդիա

Աֆիշա

Առաջին DRIVE LIVE փառատոնն արդեն մի քանի օրից

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված անհնարին են դարձել ամառային Opean air համերգներն ու փառատոնները, բայց էլ ի՞նչ ամառ առանց կենդանի երաժշտության ու լավ էմոցիաների։ Մոսկվայում գտել են  լուծումը։ Հուլիսի 4-ին և 5-ին «Յախրոմա պարկ»-ում կկայանա իր ֆորմատի մեջ եզակի, ինչպես հեղինակներն են նշում ՝ Drive Live ավտոփառատոնը։ Նրանց խոսքով բացօթյա համերգ հնարավոր է կազմակերպել միայն պահելով սոցիալական հեռավորություն, սակայն հանդիսատեսի բեմին  մոտ գտնվելու գայթակղությունը մեծ է։ Օնլայն համերգներն էլ, որոնք այս ընթացքում կազմակերպվում էին արդեն հոգնեցրել են ու չեն կարող փոխանցել բոլոր այն զգացողությունները, որոնք կան կենդանի համերգի ժամանակ։

Մուտքը լինելու է ավտոմեքենաներով․ յուրաքանչյուրը նստած է լինելու իր մեքենայի մեջ՝ պահելով հակահամաճարակային կաննոներն ու վայելելով երաժշտություն։ Նախատեսված է մեծ էկրան, ինչպես նաև ձայնի փոխանցում FM հաճախականությամբ։

Եվ այսպես հուլիսի 4-ին ՝ Գարիկ Սուկաչյով, հուլիսի 5-ին՝ Գրիգորիյ Լեպս։ Համերգները կսկսվեն Մոսկվայի ժամանակով 20։00-ին։

Click to comment
Գովազդ

Նմանատիպ նյութեր

Facebook

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Այ բալամ, հազար ասինք քեզ խաբում են։ Մեկ Հադրութ են գրավում մեկ չգիտեմ ինչ, հիմա...

Քաղաքականություն

Հարց -Շնորհակալ եմ զրույցի հնարավորության համար։ Ընդհանուր առմամբ ինչպե՞ս եք գնահատում պատերազմը: Զգացողությունն այնպիսին է, որ պատերազմը վերածվել է մի գործընթացի, որի նպատակն է...

Արցախ

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը: Այս մասին հայտնում է Մնջախաղի թատրոնի «Ֆեյսբուք»-ի էջը: «Մեր ընկերը,...

Արցախ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: Բանաձևի հեղինակը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Գրեյս Նապոլիտանոն է: «Առաջ գնալու ճանապարհը ազատության ճանապարհն...