X
Մենք սոց. ցանցերում

Թատրոն

Պահպանելով հակահամաճարակային կանոնները ՝ վերադառնանք թատրոն ․ Սամսոն Մովսեսյան

Թատրոնը կարանտինի ժամանակ ու հետո

Թիվ 1-ի զրուցակիցն է ռեժիսոր Սամսոն Մովսեսյանը։ Նրա հետ խոսել ենք համաճարակի ընթացքում թատրոնների գործունեության ու ապագայի մասին։


Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված խախտվեց թատրոնների բնականոն կյանքը։ Մյուս կողմից սա լավ հնարավորություն էր թատրոնը սահմաններից դուրս հանելու ու նորարարական գաղափարներ փորձարկելու համար։ Ո՞րքանով սա ստացվեց հայկական թատրոններում։

Թատրոնը չի լինում օնլայն տիրույթում, այս ընթացքում բոլորս փորձում էինք ուղղակի պահպանել հանդիսատեսի հետ կապը, մշակել նոր ներկայացումների գաղափարներ։Եղան տարբեր առցանց նախագծեր ,ներկայացումների ցուցադրումներ, սակայն դրանք շատ հեռու են թատրոնից։ Արվեստի այս տեսակը ենթադրում է կենդանի շփում բեմի ու հանդիսատեսի միջև։

– Գիտեմ, որ մի քանի առցանց նախաձեռնությունների հեղինակ եք։ Կներկայացնե՞ք այդ ծրագրերի մանրամասները և ի՞նչ արձագանք ստացան դրանք։

Տիկնիկային թատրոնով հանդես եկանք մի քանի նախագծերով, որոնք մոտ 350.000  դիտում ունեցան: Դեռ մեր էջում շարունակվում են «Տիկնիկների կախարդական աշխարհում» և «Երգում են տիկնիկները» նախագծերը, իսկ մենք թատրոնում պահելով պարետի ցուցումները սկսում ենք նոր ներկայացումների փորձերը հույս ունենալով շուտով մեր հադիսատեսի հետ հանդիպելու։

– Տիկնիկային թատրոնը նաև դրամահավաքի առաջարկությամբ հանդես եկավ իր ֆեյսբուքյան էջում։ Արդյո՞ք պետության կողմից տրամադրվող միջոցները բավարար չէին։

Նոր ներկայացումներ բեմադրելու և նոր ու հետաքրքիր մտքեր իրագործելու համար պետք է աջակցություն՝ հատկապես ներկայիս իրավիճակում։

– Ֆեյսբուքում սկսվել և ակտիվորեն շրջանառվում է նոր ֆլեշմոբ, որին մասնակցում եք նաև դուք։ «Կրիր դիմակ, փրկիր մշակույթը»։ Ի՞նչ է սա։

Ֆլեշմոբը 3 հեշթեգ ունի և կոչ, որից կարծում եմ ամեն ինչ հասկանլի է 🙂 Միացե՛ք🙂 #կրիր_դիմակ_փրկիր_մշակույթը, #ներկայացում_եմ_ուզում , #մենք_մի_ընտանիք_ենք․ Պահպանելով հակահամաճարակային կանոնները ՝ վերադառնանք թատրոն։ Կոչը բոլորիս է ուղղված, որ լինենք միասնական,պոզիտիվ ու սիրենք մեր մշակույթը, համաճարակի ժամանակ չմոռանանք նրա անհրաժեշտության մասին։

– Ձեր պատկերացմամբ Հայաստանում թատրոնը ինչպիսի՞ն կլինի համավարակից հետո։

Թարմ,աշխույժ ու կարոտած։

Հեղինակ՝ Կարեն Կոլոսով

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս