X
Մենք սոց. ցանցերում

«Ապագան վախի, անելանելիության դարաշրջանն է». Չժան Խուան

Տարեվերջին Էրմիտաժում կբացվի հանրահայտ չինացի նկարիչ Չժան Խուանի «Պատմության մոխրում» ցուցահանդեսը, որի համար նկարիչը ստեղծել է նկարների հատուկ շարք «Love» անվանումով։

Չինացի ժամանակակից նկարիչը հայտնի է դարձել Չինաստանում և ԱՄՆ-ում իր աղմկահարույց պերֆորմանսերի շնորհիվ։ Իր աշխատանքներում նա բարձրացնում է կրոնական, ընտանեկան, քաղաքական,մշակութային, սովի ու աղքատության թեմաները։

«Ես ենթադրում եմ համաճարակի ավարտից հետո սկսվելու է նոր ժամանակաշրջան։ Ես այն կանվանեի հետհամաճարակային դարաշրջան, որին բնորոշ է անկանխատեսելիությունը։ Նրա հատկանիշներից են իրավիճակի նկատմամբ վերահսկողության կորուստը, անցումը մարդկայինից կենդանիության։ Այս անկանխատեսելիության շրջանում անհնար է ծրագրել պլաններ, անել հաշվարկներ ու ապագայի մասին պատկերացումներ կազմել։ Այն վախի, անելանելիության, դեպրեսիայի վերածվող զայրույթի դարաշրջան է։ Այսպիսինն են ապագա ժամանակները, սա է մեզ սպասվում»։

«Նկարների Love շարքում իրականում ես ուզեցել եմ պատկերել մահվան վիճակը։ Մարդկանց վերաբերմունքը մահի նկատմամբ փոփոխվում է ելնելով անօգնականության զգացումի վախից։ Մահից հետո վերածնությունն է, իսկ արդեն վերածնությունից հետո իմ կարծիքով սկսվում է նոր կյանք»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս