X
Մենք սոց. ցանցերում

Մշակույթ

«Ես մեծացել եմ` ամենևին էլ ինձ գեղեցիկ չհամարելով». Մարգո Ռոբին 30 տարեկան է

Այսօր Մարգո Ռոբիի ծննդյան 30 ամյակն է։ Թիվ 1-ը ներկայացնում է դերասանուհու անկեղծ խոստովանություններից․

Փոքր ժամանակ ես մշտապես ներկայացումներ էի խաղում ու ստիպում ընտանիքիս, որ գան նստեն, նայեն ու վճարեն դրա դիմաց։

Դուք ինձ պետք է տեսեիք 14 տարեկանում ակնոցով ու բրեկետներով տհաճ մի բալերինա։

Մենք առանձնապես հարուստ չէինք, բայց ինչպես բոլորը թաղամասում՝ մենք նույնպես լողավազան ունեինք։ Ես խենթանում էի լողալու համար։ Մայրս չէր կարողանում ինձ դուրս հանել ջրից, նա ուտելիքով ափսեն թողնում էր լողավազանի ծայրին և ես ուտում էի առանց ջրից դուրս գալու։

Փոքր ժամանակ Ավստրալիայում ես միշտ ուզում էի հոքեյ խաղալ, բայց այնտեղ որտեղ մենք էինք ապրում սառույց չկար։ Դա շոգ ափամերձ քաղաք էր։

Մայրական կողմս աճեցնում էր ցորեն, իսկ հայրականս՝ մանգո։ Ես ավելի շատ բան գիտեի գյուղատնտեսության մասին, քան դերասանի վարպետության։

Ինչ ասես որ չեմ աշխատել։ Սկսած ապրանքներ փաթեթավորողից, ռեստորանում ամաններ լվացողից վերջացրած սենդվիչներ պատրաստողով։

Իմ մասին գրում էին «Մարգո Ռոբին հանկարծակի սենսացիա է»։ Ոչ մի պատահականություն, ամբողջը տարիների դժվար աշխատանքի արդյունքն է։

Ես գիտակցված որոշում եմ կայացրել դերասանի հետ հարաբերություններ չսկսել։

Ես աշխատում եմ լինել առողջ, այլ ոչ թե նիհար։

Ամեն անգամ տեսնելով դաշնամուր ինձ մոտ սուր ցանկություն է առաջանում նվագելու։

Բացասական կերպար մարմնավորելը միշտ ավելի զվարճալի է։

Կան մարդիկ, ովքեր կարիերա են ստեղծում ինստագրամում իրենց հայտնիության շնորհիվ, բայց նրանց հետևում ոչինչ կա։

Եթե ռեժիսորը պետք է ընտրություն կատարի իմ ու Էմմա Սթոունի միջև, նա կընտրի Էմմային։

Դերասանուհիների շրջանում ես ամենագեղեցիկը չեմ։ Ես մեծացել եմ ամենևին էլ ինձ գեղեցիկ չհամարելով։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս