X
Մենք սոց. ցանցերում

Խարլամովի ամուսնալուծության պատճառը վերջինիս հարբեցողությունը և խաղամոլությունն են

Ռուսական Comedy Club-ից հայտնի շոումեն 39 ամյա Գարիկ Խարլամովն ու 32 ամյա դերասանուհի Քրիստինա Ասմուսը բաժանվել են։ Դեռևս մայիսին դերասանուհին հայտնել էր, որ 6 ամյա դստեր հետ տեղափոխվել են քաղաքից դուրս գտնվող առանձնատուն, որի մոտակայքում գտնվող մասնավոր դպրոց էլ սեպտեմբերից առաջին դասարան կհաճախի 6 ամյա Նաստյան։

«Կոմսոմոլսկայա Պրավդա» թերթի հետ զրույցում հյուրախաղերի կազմակերպիչ Նատալյա Սուբբոտինան նշել է, որ բաժանման պատճառ կարող էր հանդիսանալ Խարլամովի սերը ալկոհոլային խմիչքների հանդեպ – Նա էկրանին է թեթև մարդու տպավորություն թողնում, իսկ իրական կյանքում բարդ, անկանխատեսելի մարդ է ում հետ ամենևին էլ հեշտ չէ, իսկ վերջին տարիներին ոչ միշտ է ադեկվատ պահվածք ցուցաբերում։ Ես զարմացած եմ, որ նրանք միասին ապրել են 8 տարի , – նշում է Սուբբոտիան։

Մինչ ամուսնական զույգի բաժանումը հայտնի հումորիստը մտահոգված էր սկանդալային «Տեքստ» ֆիլմում Ասմուսի չափազանց բաց տեսարանների համար։ Comedy Club Production-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը նշել է, որ չնայած մեծ տանջանքներին Խարլամովը կարողացել է դիմանալ – Ես ողջունում եմ իրեն բառի ամենամեծ իմաստով ,- հավելել է Ջանիբեկյանը։

Նյութի աղբյուր՝ www.ural.kp.ru

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս