X
Մենք սոց. ցանցերում

Երկկողմանի համագործակցություն՝ առանց ֆեյքային դրսևորումների

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մենք ազատորեն խոսում ենք առկա մարտահրավերներ մասին և միջազգային գործընկերների հետ ակտիվ համագործակցության շրջանակներում փորձում ենք գտնել Հայաստանի համար լավագույն լուծումները։ Դրա մասին են փաստում միջազգային հասարակական կազմակերպությունների հետ ստորագրված հուշագրերը և ԵԱՀԿ-ի հետ համատեղ ձևավորած ժողովրդական ազգային պլատֆորմը»,- նման միտք արտահայտեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ԵԱՀԿ-ի և Անվտանգության խորհրդի կազմակերպած վեբինարին։ Նա նկատեց՝ հասկանալի է, որ ուժային աշխատանքի վերաբերյալ ամբողջական ծավալով տեղակտվությունը հասարակության համար չի կարող հրապարակային լինել, սակայն բարձր լեգիտիմություն ունեցող պառլամենտների պարագայում իրողությունն այլ է և գաղտնիության ռեժիմը պետք է հիմնված լինի օրինականության, խելամտության և համաչափության սկզբունքների կիրառման վրա։

Ըստ Քոչարյանի՝ անվտանգության ոլորտի ժողովրդավարացման խնդիրները մշտապես պետք է ունենան նորովի հայացք, որովհետև Հայաստանում հեղափոխությունից հետո փոխվեց ամեն ինչ։ Նախկինում ուժային կառույցները մեր երկրում օգտագործվում էին իշխանության նպատակներին ծառայեցնելու համար։ «Եթե հիշում եք, մշտապես մեր փողոցներում բոլոր քաղաքական-հասարակական գործընթացների գործառույթների մեջ անընդհատ մեզ ուղեկցում էին ոստիկանական ուժերն իրենց փշալարերով։ Հիմա տեսնում եք, որ քաղաքացիական բոլոր տեսակի դրսևորումների պարագայում փշալարերը չկան»,- ասում է Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ այսօր ուժայինների և հասարակության միջև հարաբերությունները հիմնականում կառուցվում են խոսքի և պետական իշխանության լեգիտիմ դրսևորումների շրջանակում։

«Նեկայումս պաշտպանական ոլորտի կառավարման համակարգում առաջնային է համարվում բարձր հաշվետվողականությունն ու թափանցիկությունը»,- ընդգծեց Քոչարյանը՝ նկատելով՝ առկա են խնդիրներ, քանի որ ուժային կառույցները սովոր են ավելի փակ լինելուն, և պետք է գտնել ուղիներ դրանք հաղթահարելու համար։

Քոչարյանը հասարակություն-կառավարություն և կառավարություն-հասարակություն երկկողմանի համագործակցության գործընթացում առաջնային նախապայման է համարում քաղաքացիների ներգրավվումը՝ բացառելով բոլոր ֆեյքային դրսևորումները։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս