X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Պակիստանը խախտել Է Քաշմիրում հրադադարի շուրջը Հնդկաստանի հետ համաձայնագիրը

Պակիստանցի զինծառայողները հունիսի 30-ին խախտել են Քաշմիրում հրադադարի շուրջը համաձայնագիրը եւ գնդակոծման են ենթարկել հնդկական զորքերի դիրքերը վերահսկողության գծի Նաուգանի շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է PTI գործակալությունը:

«Երեքշաբթի օրվա առավոտյան հնդկական բանակի առաջավոր դիրքերը չհրահրված գնդակոծման են ենթարկվել Քաշմիրի՝ Պակիստանի կողմից վերահսկվող կողմից: Կրակ Է արձակվել ականանետներով եւ հրազենով»,- հայտարարել են Հնդկաստանի զինված ուժերի Հյուսիսային հրամանատարության ներկայացուցիչները: Հնդկական կողմից բացվել Է պատասխան կրակ:

Երկուստեք կորուստների մասին հաղորդումներ չեն ստացվել: Այս տարի պակիստանյան բանակը Քաշմիրում հրադադարի ռեժիմը խախտել Է ավելի քան 1400 անգամ: 2019 թվականին այդ միջադեպերի թիվը հասել Է 3 168-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս