X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՍԴ-ն վերածել են բաստիոնի և պայքարում են ժողովրդի դեմ

«Անցած շաբաթը բավականին հարուստ էր իրադարձություններով, որոնք հերթական անգամ ցույց տվեցին, թե իրականում ինչ դավադիր հակապետական մարմնի հետ մենք գործ ունեինք՝ ի դեմս Սահմանադրական Դատարանի արդեն նախորդ կազմի»,- քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա նկատեց, որ թերևս ամենաուշագրավը հենց Սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրը Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների կողմից ՍԴ-ից հայտնի դիմումը հետ վերցնելու քայլն էր, որ բացահայտեց թե իրականում ինչ ստվերային և հանցավոր համաձայնությունների մեջ են եղել ՍԴ նախկին անդամները և նախկին նախագահը Սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ։

«Այսօր, իբրև թե վարկային բեռից բողոքող մարդիկ, ովքեր դեռ նախորդ տարեվերջին և այս տարեսկզբին հրաժարվեցին վաղ կենսաթոշակի մասին օրենքի ընձեռած հնարավորությունից, իրականում ստվերային գործարքի էին գնացել ծանրագույն հանցագործությունների մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի հետ, ումից ակնկալում էին գուցեև ստանալ ավելին քան օրենքով սահմանված այն արտոնություններն էին, նյութական միջոցներն էին, որոնք նրանք կարող էին ստանալ։ Այդ դրվագը լավագույնս ցույց է տալիս Սահմանադրական նախկին կազմի բնույթն ու էությունը, իսկ դա հանցավոր բնույթ է, բանդայի վերածված խմբակ»,- շեշտում է պատգամավորը և մանրամասնում, որ գործող հանցավոր խմբի մասին է վկայում նաև ՍԴ նախկին նախագահի և նրա օգնականի կողմից արված այն հայտարարությունը, որ ՍԴ-ում կա մեծամասնություն։ Ասել է թե՝ մենք ունեցել ենք ոչ թե Սահմանադրական դատարան, այլ մեծմասնություն կազմող մարդկանց խմբակ, որոնք զբաղված են եղել պահի իշխանության հանցավոր հրահանգների կատարմամբ, կեղծված ընտրությունների օրինականացմամբ, մարդկանց հետապնդումների, կուսակցությունների վրա հարձակումների, բռնաճնշումների ակտերի լեգալացմամբ։

«Իսկ այսօր, այդ նույն խմբակը, իրենց իսկ խոսքերով, Երևանի կենտրոնում փորել է խրամատ, այդ մեծամասնությունը Սահմանադրական դատարանը վերածել է բաստիոնի ու պատերազմ է մղում իշխանության ու ժողովրդի դեմ։ Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ ունեցել ենք Սահմանադրական դատարան, որը բոլոր հնարավոր միջոցներով արժեզրկել է ժողովրդավարությունն ու ժողովրդի ինքնիշխանությունը, այն փոխանակել է նախկին հանցավոր իշխանավորներից ստացած 30 արծաթի հետ և երկրի սահմանադրական անվտանգությունն ապահովելու փոխարեն զբաղված է եղել Սահմանադրության բռնաբարությամբ ու դրա համար աշխատավարձ է ստացել հարկատուներիս հաշվին»,- ազդարարեց Արման Բաբաջանյանը։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս