X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հեպատիտ Ց-ի բուժման շրջանակներում պետբյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը Հայաստանում է

Հեպատիտ Ց-ի բուժման ազգային ծրագրի շրջանակներում պետական բյուջեի միջոցներով գնված դեղորայքի առաջին չափաբաժինը (500 հոգու համար) արդեն Հայաստանում է:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ այն մատակարարված պետք է լիներ դեռ գարնան սկզբում, սակայն կորոնավիրուսով պայմանավորված ավիափոխադրումների սահմանափակումների պատճառով դեղերի մատակարարումը ուշացել էր:

Ըստ նախարարի, ծրագրի շրջանակներում հերթով բուժվելու են Հեպատիտ Ց ունեցող ՀՀ քաղաքացիները` ըստ հերթագրման վաղեմության և բժշկական ցուցումների: Այս տարի ձեռք է բերվելու դեղորայք ևս 1000 հոգու համար: Ծրագիրը միտված է այս վարակիչ հիվանդության ամբողջական վերացմանը:

Մանրամասների համար կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս