X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ոստիկանությունն առաջարկում է վարորդների նկատմամբ տուգանային միավոր կիրառել ոչ թե առաջիկա սեպտեմբերից, այլ 2022թ-ից

 

armtimes.com |

Տեւական ժամանակ քննարկված, քննադատված ու գովաբանված «բալային համակարգը», որի դրույթների մեծ մասն ուժի մեջ է 2020 թվականի հունվարի 1-ից, ամբողջապես պիտի գործարկվեր երկու ամիս անց: Վարորդների նկատմամբ տուգանային միավորներ կիրառելու այս համակարգով յուրաքանչյուր վարորդին տրվում է 9 բալ, որոնք մեկ տարվա ընթացքում սպառելու դեպքում վարորդը վեց ամսով զրկվում է վարելու իրավունքից։

Սեպտեմբերից պիտի ուժի մեջ մտնեին համակարգի մյուս դրույթները, ըստ որոնց, օրինակ՝ համարանիշն այլ անձի հանձնելու, մեքենայում հեռախոսով խոսելու, առանց ամրագոտու վարելու ու չամրակապված ուղեւոր տեղափոխելու, ոչ սթափ վարելու դեպքերում տուգանային միավորներ պետք է կիրառեր պարեկային ծառայությունը:

Այս ժամկետում, սակայն, պարեկային մեքենաների անհրաժեշտ վերազինումը, ակնհայտորեն, անհնար է ավարտել, եւ ինչպես տեղեկանում ենք e-draft.am-ից, Ոստիկանությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում՝ այդ ժամկետը երկարաձգելու մինչեւ 2022 թվականը: «Հաշվի առնելով, որ Ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից արձանագրվող իրավախախտումների վերաբերյալ գործերով տուգանային միավորների կիրառումն ուղղակիորեն կապված է պարեկային ավտոմոբիլներում էլեկտրոնային եղանակով արձանագրություններ կազմելու եւ որոշումներ կայացնելու տեխնիկական միջոցների առկայության հետ, որոնք իրենց հերթին պետք է ապահովված լինեն խախտումների հաշվառման շտեմարանի հետ առցանց կապով, անհրաժեշտություն է առաջացել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» 2019թ. դեկտեմբերի 9-ի ՀՕ-300-Ն օրենքով նախատեսված ժամկետը երկարաձգել մինչեւ Պարեկային ծառայության ամբողջական ներդրումը՝ 2022 թվականը»,- բացատրում է Ոստիկանությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս