X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Բացահայտ շանտաժի տեսքով անդրադարձ է կատարվում ՌԴ-ում հայ վարորդների վկայականների խնդրին. Դավիթ Ֆիդանյան

 

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը մեր երկրում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի մասով հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է. որ օրենքը անդրադառնալու է Հայաստանում գործող ռուսական ալիքների վրա: Իհարկե բնական է, որ ռուսները պետք է դժգոհեն մեր հեռուստատեսային ոլորտում ռուսական աղբի հեռարձակման հնարավոր սահմանափակման դեմ: Հատկանշական է, որ օրենքի լեզվային անվտանգության մասով ռուսները նշում են ռուսերենը Հայաստանում ոչ ավել ոչ պակաս իբրև թե ավելին է քան պարզապես օտար լեզուն ելնելով այն բանից որ Հայաստանում ապրողների մի ստվար հատված հարազատներ ունի Ռուսաստանում և մենք Եվրասիական տնտեսության և ՀԱՊԿ մաս ենք կազմում: Բացի դա բացահայտ շանտաժի տեսքով անդրադարձ է կատարվում Ռուսաստանում հայ վարորդների վկայականների խնդրին և նշվում, որ խնդիրների լուծման համար ռուսերենը Հայաստանում պետք է ունենա պաշտոնական կարգավիճակ:

Այս ողջ գործընթացի և հատկապես շատնաժի կամ սպառնալիքի միջոցով ռուսաց լեզվին պաշտոնական կարգավիճակ տալու փորձերի կոնտեքստում հարկ է ընդգծել որ ՀՀ-ն անկախ պետություն է և ռուսները լավ կանեն քիթները չմտցնեն մեր ներպետական հարցերի մեջ, որոնք իրենց բացարձակապես չեն վերաբերում, ինչպես նաև չփորձեն մեր հետ շանտաժի կամ սպառնալիքի լեզվով խոսել:

Պատմաբան Դավիթ Ֆիդանյանի ֆեյսբուքյան էջից

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս