X
Մենք սոց. ցանցերում

Կինո

Աննա Կոստանյանը խոսել է կինոյի դերի և կարևորության մասին

Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը Հունիսի 17-ին խորհրդարանական լսումների ժամանակ խոսել է կինոյի դերի և կարևորության մասին։ Նա գրառում է կատարել իր ֆեյբության էջում, որում մասնավորապես ասվում է․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես` որպես կինոյի օրենքի նախագծի շուրջ ծավալված խորհրդարանական նախաձեռնության հեղինակ, արդեն տևական ժամանակ է, ինչ սկսել եմ աշխատել օրինագծի մշակման վրա, դեռևս նախորդ տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած հանդիպումներ եմ ունեցել ոլորտի տարբեր մասնագիտական խմբերի, կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնց հետ համատեղ ջանքերի շնորհիվ և իրավաբանական խորհրդատվության միջոցով արդեն գրեթե ավարտին ենք հասցրել օրինագծի նախնական տարբերակը։ Սակայն հաշվի առնելով նաև կինո ոլորտի այլ կազմակերպությունների կողմից տարված աշխատանքը` հույս հայտնեցի, որ բացառիկ համերաշխության մթնոլորտում կկարողանաք համադրել բոլոր կողմերի կողմից տարված աշխատանքները և Ազգային ժողով ներկայացնենք օրենքի նախագծի մեկ միասնական տարբերակ»։

Աննա Կոստանյանի ֆեյսբուքյան էջից՝ facebook.com

Ավելին՝

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս