X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Արյունահեղություն Լոնդոնում․ հանգստյան օրերից հետո սպանվել է 4 մարդ

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, վերջին 24 ժամվա ընթացքում Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում դանակահարվել և սպանվել է 4 անձ։ Վերջին զոհը` մոտ 40-ամյա տղամարդ, հայտնաբերվել է Ուելբեք Լեյն նահանգում: Սա այս տարվա ընթացքում արդեն 61-րդ սպանությունն է քաղաքում, որը, ամենայն հավանականությամբ, դժգոհության նոր ալիք կբարձրացնի Լոնդոնի գործող քաղաքապետ Սադիք Խանի նկատմամբ։ Նշենք, որ դանակահարությունների այս շղթան չի սահմանափակվում միայն մայրաքաղաքով։ BBC-ի փոխանցմամբ, Լիվերպուլում հանցագործների ինչ-որ անհայտ խմբավորում 1000 ֆունտ ստեռլինգ է վճարում պատանիներին՝ իրենց հասակակիցներին դանակահարելու համար։ Ձերբակալվածներ առայժմ չկան, ոստիկանությունն իրականացնում է ակտիվ որոնողական աշխատանքներ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս