X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Մենք վերապրողներ ենք» ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը բրիտանական Financial Times պարբերականին

Բրիտանական հեղինակավոր Financial Times պարբերականը «Լանչ Financial Times-ի հետ» խորագրի շրջանակում Երևանում հանդիպել և զրուցել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Պարզվում է՝ Հայաստանի նախագահի հետ Financial Times-ի լանչը դիվանագիտական առումով նույնքան նուրբ է, որքան որ շշմեցնող է գաստրոնոմիական տեսակետից։ Հավատարիմ մնալով իր փոքրիկ կովկասյան երկրի շռայլ հյուրընկալության ավանդույթներին՝ Արմեն Սարգսյանը հրաժարվում է ընդունել, որ որևէ հյուր կարող է իրեն լանչի հրավիրել իր հայրենի քաղաք Երևանում։ Սակայն երբ ես նրան պատմում են FT-ի հստակ կանոնների մասին, նա առատաձեռն առաջարկ է անում՝ ճաշել երկու օր անց, և այդ ժամանակ, դժկամորեն համաձայնում է նա, FT-ին կթույլատրվի վճարել դրա համար։ Այսպիսով, նախադեպը խախտված է, սակայն պատիվը բարձր է պահված։

Երկու լանչերից առաջինը իտալա-հայկական «Անկյուն» ռեստորանում էր՝ Երևանի կենտրոնում։ Զրուցել են նախորդ տարվա «թավշյա հեղափոխության» դրամայի, այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանի և զանգվածային ընդդիմության միջև հակամարտության մասին։ «Իրավիճակը խիստ լարված էր: Չկար որևէ երկխոսություն փողոցներում գտնվողների ու կառավարության միջև, և ամեն բան տանում էր դեպի բախում»,- պատմել է նախագահը։

Ավելին՝ www.president.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս