X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

Վարչապետի մամլո խոսնակը՝ ԲՀԿ առաջնորդի հայտարարության մասին

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամլո խոսնակ Մանե Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ կառավարության ամբողջ կազմը պետ է փոխվի: Գևորգյանը մասնավորապես գրել է.

Կարծում եմ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերվում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռքբերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս