X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Պապանձվե’ք, թողեք մարդիկ գիտակցեն, որ կարգ ու կանոնին արժի ու պետք է հետևել, նույնիսկ եթե չնչին է օգտակարությունը

 

Դուք երևի լավ չեք հասկացել, պարոնայք մարդասեր, բարեգութ, մարդու իրավունքների ու ազատությունների խաթեր ազգային ու ռասայի ոգեղեն կանչով Մինեսոտայի ոստիկանությունն ու հարակից տարածքներն այրող ու ջարդող և թալանող ատենակալներ, որ հիմա կարելի է նույնիսկ բանակը գործադրել, որպեսզի համավարակը չեզոքացվի։

Անտանելի է, անդուր է, անհարմար է, շոգ է և հազար ու մի խնդիրներ կարելի է նշել դիմակ կրելու հետ կապված, նախատել էլ է կարելի, որ մի հոգով ոչ մեկի հետ չշբվելով, մաքուր օդին իմաստ չկա դնել, բայց դա կարգ է, որին ստիպված ենք անցել և դեռ ավելի կոշտ ու տհաճ որոշումների ենք հանդիպելու, եթե ձեր կեղծավոր դոշերը թմբկահարեք մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կրծկաների տակ՝ դրդելով ամենաթողության ու տուրք տալով անգրագիտության, մեդիա աղբին ու մանիպուլացիային։

Պապանձվեք, թողեք մարդիկ գիտակցեն, որ կարգ ու կանոնին արժի ու պետք է հետևել, նույնիսկ եթե չնչին է օգտակարությունը, դուք մի տրամադրեք դեմ, մի ստեղծեք քաոս։ Միևնույնն է ոչ մեկ ճաղերից ու արդարադատության հաստատումից չի խուսափելու։ Չնայած ում եմ ասում, շատերը հենց համը հանելու համար են ստեղծված, հատկապես հակապետական տարրերը։

Մի արեք այնպես, որ բանը հասնի բանակի գործադրմանը։ Հետույքայինն այդ ժամանակ կլինի, իր հետևանքներով հանդերձ։

Նարեկ Այվազյանի ֆեյսուքյան էջից:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս