X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

ՊՎԾ–ն ստուգումներ է իրականացնում ՊԵԿ–ում

 

NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն երկու շաբաթ ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է իրականացնում Պետեկամուտների կոմիտեում։

Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։

Նա հայտնել է, որ ՊՎԾ մոնիթորինգի վարչությունը ՊԵԿ–ում որոշակի ռիսկեր է վերհանել և մայիսի 12–ից ստուգումներ է սկսել այնտեղ։

«Ուսումնասիրությունները մեծածավալ են, և դեռ վաղ է խոսել դրանց ավարտի մասին»,– ասաց նա։

Լրատվականը կապ է հաստատել Դավիթ Անանյանի հետ, և հարցին՝ արդյոք իր հրաժարականը կապ ունի ՊՎԾ ստուգումների հետ,  նա պատասխանել է. «Իհարկե, ոչ»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս