X
Մենք սոց. ցանցերում

Գլխավոր

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է գրել

 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Սիրելի հայրենակիցներ,
Հարգելի գործընկերներ,

Մամուլում շրջանառվող լուրերը փարատելու նպատակով, ցանկանում եմ տեղեկացնել, որ այսօր ՀՀ Վարչապետին եմ ներկայացրել աշխատանքից ազատման դիմում։
Շնորհակալություն եմ հայտնում բոլորին արդյունավետ և արգասաբեր համագործացկության, ինչպես նաև ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ավելի քան երկու տարի այս պատասխանատու պաշտոնն ինձ վստահելու համար։

Հարգանքով,

Դավիթ Անանյան»,- գրել է Անանյանը։

ՊԵԿ նախագահը չի հայտնել աշխատանքից ազատման պատճառը:

Նշենք, որ Անանյանն այս պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի մայիսի 17-ին, հավելենք նաեւ, որ ՊԵԿ նախագահը նշանակվում եւ ազատվում է ՀՀ Կառավարության որոշմամբ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս