X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Համաճարակային վիճակը էլ ավելի է վատանում. երեկ արձանագրել ենք կորոնավիրուսի 697 նոր դեպք. վարչապետ

 

«Վատ լուրեր ունեմ և այդ լուրն  այն է, որ մեր մոտ  համաճարակային վիճակը էլ ավելի է վատանում։ Կորոնավիրուսով արդեն երեկ արձանագրել ենք 697 նոր դեպք»։

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով նոր սահմանափակումների, երկրում ստեղծված իրավիճակի եւ հետագա քայլերի մասին:

«Սա նշանակում է, որ մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ մեր բուժհաստատություններն ուղղակի կարող են և արդեն այն վիճակում են, որ  կան հոսպիտալացման կարիք ունեցող մարդիկ, որոնք ժամանկին չենք կարողանում հոսպիտալացնել, առողջապահական համակարգը ճկռում է»,-ասաց վարչապետը։

Նա նաեւ հավելեց, որ երեկ արձանագրվել է մահվան 6 դեպք կորոնավիրուսից եւ 9 դեպք՝ ուղեկից այլ հիվանդություններից, ինչի համար ցավակցություններ է փոխանցում բոլորի ընտանիքներին:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս