X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հուլիսին ՀՀ-ում կսկսվի «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրությունը

 

Հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կբացվի «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանը:

Այս մասին InfoPort.am կայքին հայտնել է ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն:

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի եւ ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա:

Սկզբնական շրջանում ռազմարդյունաբերական գործարանում կատարվելու է АK103 տեսակի ինքնաձիգների հավաքումը։ Ձեռնարկության արտադրամասերում AK103 ինքնաձիգի հավաքումը կատարվելու է զրոյից` դետալները սկզբնական փուլում մատակարարվելու են Ռուսաստանից։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս