X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են. ՀՀ ոստիկանություն

 

Ոստիկանությունը, տեսչական մարմիններն ու պետական մյուս կառույցները հանրապետության ողջ տարածքում իրականացնում են արտակարգ ռեժիմով ծառայություն։

Ոստիկանւթյունը հայտնում է, որ տեղակայվում են հսկիչ-անցակետեր, ամենօրյա ռեյդեր են իրականացվում մայրաքաղաքի տարբեր վարչական տարածքներում, փողոցներում ստուգվում են քաղաքացիների մոտ դիմակների առկայությունը, ստուգվում են տնտեսվարողները, սննդի հանրային օբյեկտները, ինքնամեկուսացման մեջ գտնվող անձինք և այլն։

Այս պահից հակահամաճարակային անվտանգության ուղղությամբ իրականացվող միջոցառումներն առավել խստացվելու են։

Յուրաքանչյուր օրինախախտ կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության։

Ոստիկանությունը կոչ է անում պահպանել հակահամաճարակային անվտանգության կանոնները, կրել դիմակներ և պահպանել սոցիալական հեռավորություն։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս