X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան. պատգամավորը՝ Հ. Բագրատյանի հայտարարության մասին

 

ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Հրանտ Բագրատյանի երեկվա հայտարարությանն այն մասին, որ եթե ինքը լիներ Ալիեւի փոխարեն, ապա Հայաստանում առկա կորոնավիրուսային իրավիճակի պայմաններից օգտվելով՝ մի քանի ամսից կհարձակվեր Հայաստանի վրա:

«Բագրատյան Հրանտը «եթերի» ժամանակ ասում ա՝ եթե ես լինեմ Ալիևի տեղը, մի 3-4 ամսից կհարձակվեմ….:

Այո՛, էն նույն Բագրատյանը, որը վարչապետ ա աշխատել Հայաստանի, կրկնեմ՝ Հայաստանի:

Ուզում եմ իրա տեսակին փոխանցել, որ արդեն երկու տարիա՝ ինքն ու իր նմանները Հայաստանի ներսում ալիև են աշխատում, նենց որ ինքն արդեն վաղուց էդ տեղում ա, կարա հարձակվի… բայց մի բան մոռանում ա/են, որ թե՛ իրանք, թե՛ ալիևները պարտվել ու պարտվելու են:

Հ.Գ. Երբ իշխանության գալու մոլուցքից դառնում են «ազգի» դավաճան»,- գրել է պատգամավորը:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս