X
Մենք սոց. ցանցերում

Արցախ

Սամվել Բաբայանը՝ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար

 

ԼՂ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը նշանակվել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար:

Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ, Երևանում: Հանդիպել ենք, մինչ այդ Սամվել Բաբայանը որևէ պաշտոնում նշանակվելու մասին չի ակնարկել, միշտ եղել է պատրաստ համագործակցել՝ հանուն երկրի ապագայի, հանուն մեր ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման։ Երեկ ես առաջարկել եմ նրան զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը», -ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ քաղաքական որեւէ առեւտուր չի եղել:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս